Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Իրավիճակային փաստաթղթերը միայն գլխացավանք են, հատկապես՝ ապագա սերնդի համար

Իրավիճակային փաստաթղթերը միայն գլխացավանք են, հատկապես՝ ապագա սերնդի համար
30.01.2025 | 20:25

Ռուս-ուկրաինական ակնկալվող բանակցությունների համատեքստում Ռուսաստանի նախագահը առաջնահերթ է համարում, որպեսզի ստորագրվող պայմանագիրը իրավական չափանիշներով լինի անխոցելի, այն երբևէ չպետք է ընկալվի իբրև վիճահարույց փաստաթուղթ։ Սա, անշուշտ, նախանձելի դիրքորոշում է. քաղաքական գործչի համար իրավական մանրուքներ չպետք է լինեն, սկսած՝ բանակցող պաշտոնյաների իրավասուբյեկտությունից, ավարտած՝ կնքման ընթացակարգի յուրաքանչյուր բաղադրիչով։

Ցավոք, քաղաքականության համար պատասխանատու դեմքերը այս առանցքային ասպեկտի իրական արժեքը այդպես էլ համարժեք չեն գնահատում, անտեսում են միջազգային պայմանագրեր կնքելու և վավերացնելու ոչ միայն տարրական, այլև սահմանադրական հիմքերը։ Մենք դասեր չենք քաղում պատմությունից, այլապես առաջնահերթ կհամարեինք հենց իրավական ասպեկտները, քանզի ցանկացած տարաձայնության դեպքում, իսկ այդպիսիք անխուսափելի են, միակ երաշխիքը ոչ թե քաղաքական իրավիճակային դիրքորոշումներն են, այլ իրավական անխոցելիությունը։

Իրավիճակային փաստաթղթերը միայն գլխացավանք են, հատկապես՝ ապագա սերնդի համար:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 6234

Մեկնաբանություններ